Փաշինյան. TRIPP նախագիծը «նոր դարաշրջան կբացի մեր երկրի համար»

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ TRIPP նախագիծը «նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»:

Կառավարությունից հայտնում են, որ այդ մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ:

 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ TRIPP նախագծի իրականացման արդյունքում լիարժեք կբացվի տարածաշրջանային կապակցվածությունը։ 

 

Վարչապետը խոսել է նաեւ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱՄՆ-ի հետ 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված հուշագրի արդյունքում Հայաստանում մեկ տարվա ընթացքում ստեղծվել են արհեստական բանականության երեք կենտրոններ, որոնցից երկուսը մեծամասշտաբ ներդրումային ծրագրեր են։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *