Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները

Written by

in


Աշխարհ





Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։

Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի մշտական շփումների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիական հարաբերությունների կարևորությունը։

Կողմերը կարևոր քայլ են համարել նաև 2026 թվականի օգոստոսին Բիշքեկում կայացած Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Այս համատեքստում ընդգծվել է դիվանագիտության և երկխոսության, ինչպես նաև խաղաղության ու կայունության խթանման կարևորությունը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *