Ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը

Written by

in

Ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորըԱրարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին:

Այս մասին գրում է Armlur–ը։

Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում, որը, ըստ որոշ տեղեկությունների, Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդին է պատկանում, սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։

Դրա հետևանքով խաթարվել է ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը։ Շամշյանի տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից Գոռ Հ.-ի, Գոռ Խ.-ի, Սևան Խ.-ի և Ռաֆայել Հ.-ի նկատմամբ դատարան կիրառել է տնային կալանքի խափանման միջոցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *