Համբարձում Մաթևոսյանը քննարկել է Մեծ Բրիտանիայի հետ COP17-ի շուրջ համագործակցությունը

Written by

in

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում հանդիպել է Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի և գյուղական հարցերի պետքարտուղար Դեյմ Անջելա Իգլի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական օրակարգի շրջանակում հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացման, ինչպես նաև առաջիկա COP17-ի շուրջ համատեղ աշխատանքի հարցերը։

Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության առաջնահերթությունները և կարևորել Միացյալ Թագավորության ակտիվ քաղաքական ու փորձագիտական մասնակցությունը համաժողովին։

Նա ընդգծել է նաև COP17-ին ընդառաջ և համաժողովի ընթացքում երկու երկրների թիմերի միջև սերտ համակարգման շարունակականության կարևորությունը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *