Վրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է սահմանազատման պրոցեսը, Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի. Անդրանիկ Քոչարյան

Written by

in

«Սահմանազատումը պետք է հաստատագրի այդ սահմանի իրական լինելը։ Ինչքան կտևի՞… Վրաստանի հետ տասնյակ տարիներ շարունակվում է  այդ պրոցեսը։ Ադրբեջանի հետ նույնը պետք է լինի»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 

Նա նշեց, որ պետական սահմանի չգոյությունը կարող է պատերազմների հիմք հանդիսանալ։

«Ինչքան շուտ մեր հարևան երկրների հետ սահմանի կայացման իրավական պրոցեսն ավարտենք, այնքան ավելի հանգիստ միջազգային իրավունքի պարտադրանքի մեջ կհայտնվեն հարևան երկրները մեզ հետ միասին»,- ասաց Քոչարյանը։ 

ՔՊ խմբակցության պատգամավորն ասաց, որ անկախությունը միշտ պետք է պաշտպանել, բոլորը՝ իշխանություն, ընդդիմություն, պատրաստ լինել դրան. «Այդտեղ է խնդիրը, որը դեռ լուծված է։ Պատասխանատվությունը մեր երկրի, Զինված ուժերի կայացման հանդեպ, տարբեր ընկալումների միջով է անցնում»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *