Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան

Written by

in

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առիթով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության Կառավարությանը սրտանց շնորհավորանքներս ու լավագույն բարեմաղթանքներս։

Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համատեղ կառուցման շրջանակներում համագործակցությունն ակտիվորեն և որակապես զարգանում է։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանքեր գործադրել երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն առավել խորացնելու և դրա գործնական բովանդակությունն ամրապնդելու ուղղությամբ՝ Չինաստան-Հայաստան հարաբերությունները մշտապես նոր բովանդակությամբ հարստացնելու նպատակով։

Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում և հզորություն, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն և բարեկեցություն»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *