Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, որը դարձել է Real American Freestyle (RAF) լիգայի թեթևագույն քաշային կարգի չեմպիոն, Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այս հաղթանակը պարզապես մեդալ ու չեմպիոնական գոտի չէ․ այն տարիների պայքարի, անթիվ փորձությունների, ցավի և երբեք չհանձնվելու արդյունքն է։ Երբ ուսերիդ է հայրենիքիդ եռագույնը, իսկ սրտումդ՝ հայի անսասան հավատն ու անկոտրում ոգին, այլևս միայն քեզ համար չես պայքարում։
Պայքարում ես քո ժողովրդի, քո հայրենի հողի և բոլոր նրանց համար, ովքեր հավատացել են քեզ ու սպասել այս պահին։ Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում, իսկ հայի ուժն ու կամքը հպարտությամբ ճանաչելի դառնան ամբողջ աշխարհում»։
դիտվել է 87 անգամ
Leave a Reply