Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ

Written by

in

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության առթիվ․

«Սիրելի հայրենակիցներ, 35 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը, և այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք շատ լուսավոր և շատ դժվարին օրեր, բայց կարծում եմ ամենակարևորը, որ հասկացել ենք, այն է, որ պետությունը տրված բան չէ։ Պետությունը պետք է ամրացնել, զարգացնել և կայացնել մեր ամենօրյա աշխատանքով։ Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք, և այս իրավունքը մենք պետք է փոխանցենք մեր զավակներին մեր ամենօրյա աշխատանքով՝ պահպանելով մեր անկախությունը և ամրացնելով մեր պետությունը։

Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *