Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ |

Written by

in

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Իր շնորհավորական ուղերձում Լավրովը նշել է.

«Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Համոզված եմ, որ ռուս-հայկական բազմակողմ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակությունը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին։

Մաղթում եմ Ձեզ և Հայաստանի արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»,-ասվում է Լավրովի ուղերձում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *