ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ:
Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին տոնում է անկախության վերականգնման 35-ամյակը և նշում այն առաջընթացը, որ ձեր ազգն արձանագրել է դեպի ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագա: Անցյալ տարվա ընթացքում մեր համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչն է հնարավոր, երբ աշխատում ենք խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի ուղղությամբ: Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին» (TRIPP), ամրապնդել տնտեսական կապակցվածությունը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել բացահայտել նոր հնարավորություններ Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի համար:
Առաջիկա տարիներին մենք նախատեսում ենք խորացնել մեր երկու ազգերի միջև գործընկերությունը:
Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր ազգային տոնի առթիվ»:
Leave a Reply