Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է

Written by

in

Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից էԵրևանը ներառվել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների ընտրություններում արտասահմանյան ամենաակտիվ ընտրատեղամասերի շարքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում են ռուսական լրատվամիջոցները։

Ըստ նրա, արտասահմանյան ընտրատեղամասերի թվում ընտրողների ակտիվությամբ առաջատար են դարձել նաև Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Փհուկետը և Ղազախստանը։

«Ամենաակտիվ ընտրատեղամասերի թվում առաջատարներ են դարձել Երևանը, Բելգրադը, Կիպրոսը, Քիշնևը, Փհենյանը, Փհուկետը և Ղազախստանը»,- ասել է Զախարովան։

Դիվանագետը նշել է, որ այս տարի արտերկրում ռուսաստանցի ընտրողների մասնակցությունը «չափազանց բարձր» է։

Նա նշել է, որ ցուցանիշները գերազանցում են նախորդ ընտրությունների դինամիկան։

Պետական դումայի իններորդ գումարման պատգամավորների ընտրությունները սկսվել են սեպտեմբերի 18-ին և ավարտվում են սեպտեմբերի 20-ին։ Միաժամանակ Ռուսաստանում անցկացվում են այլ տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *