Մոսկվայի վրա ԱԹՍ-ների ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել. Սոբյանին |

Written by

in

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ վերրջին 24 ժամում Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի ամենազանգվածային հարձակումն է տեղի ունեցել։

Ըստ Սոբյանինի՝ բոլոր ուղղություններով ՀՕՊ-ը որսացել է ավելի քան 1 600 անօդաչու թռչող սարք, որից 450-ը՝ Մոսկվային մոտենալիս։

Մի քանի անօդաչու թռչող սարքեր հասել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանի տարածք։ Եվս մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է բնակելի շենքի։ 

Հարձակման ֆոնին Շերեմետևո օդանավակայանում ավելի քան 150 չվերթ չեղարկվել կամ հետաձգվել է։ Ավելի քան 30 չվերթ չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայի օդանավակայաններում։ Ինքնաթիռները վայրէջքի համար ուղղվել են պահեստային օդանավակայաններ՝ Նիժնի Նովգորոդում, Կազանում, Չեբոկսարիում, Սանկտ Պետերբուրգում, Սամարայում և Նիժնեկամսկում։

Մոսկվայի մարզի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս վեցը՝ վիրավորվել, հայտնել է մարզի նահանգապետը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *