Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը բացվել է թիվ 8026 ընտրատեղամասը։ Այս մասին հայտնում են դիվանագիտական ներկայացուցչությունից: «ՌԻԱ Նովոստի»-ին դեսպանատան մամուլի քարտուղար Դմիտրի Դանիլովի փոխանցմամբ՝ Երևանի ընտրատեղամասն իր քվեարկությամբ ազդարարել և բացել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Երկրորդ ընտրատեղամասը գործում է ժամը 8:00-ից՝ Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքում: Հատկանշական է, որ սեպտեմբերի 18-ին գերատեսչության աշխատակիցներն այնտեղ արդեն իսկ անցկացրել էին ընտրողների առանձին խմբերի վաղաժամկետ քվեարկություն, որին մասնակցել են ռուսաստանցի սահմանապահներն ու նրանց ընտանիքների անդամները:
Հայաստանում բնակվող կամ գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններում կարող են իրենց քաղաքացիական պարտքը կատարել և քվեարկել մինչև տեղական ժամանակով 20:00-ն:
Leave a Reply