Հարսանեկան տրամադրություն՝ Գորիսի նորակառույց սոցիալական շենքում – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Գորիսի նորակառույց սոցիալական բնակելի շենքում այսօր կրկին տոնական տրամադրություն էր։ Աթասունցների բազմազավակ ընտանիքում այսօր առանձնահատուկ օր էր․ ամուսնանում էր նրանց 18-ամյա դուստրը՝ Սաթենիկը։

 

Տան բակից հնչող երաժշտությունն ու հարազատների ուրախությունը շենքի առօրյան փոխել էին տոնական տրամադրության։

Սաթենիկը հարսանեկան գեղեցիկ պարով հրաժեշտ տվեց իր տանը, հարևաններին ու մանկության տարիներին՝ կյանքի նոր փուլ մտնելու ճանապարհին։

 

Թող Սաթենիկի այսօրվա ժպիտը երկար մնա, իսկ նոր ընտանիքի ճանապարհը լինի սիրով, ջերմությամբ ու երջանիկ օրերով լի։

 

Գորիսի համայնքում սոցիալական բնակարանաշինության ծրագրերը հենց նման պատմությունների հիմքում են՝ ընտանիքներին ապահովելով ոչ միայն տանիքով, այլև ավելի կայուն ու արժանապատիվ կյանքի հնարավորություն տալ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *