Մեր տեղեկությունների համաձայն, գործարար Հարություն Քնարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դատի տալ «Փաստ» օրաթերթին (past. am)։ Պատճառը տվյալ կայքում սույն թվականի սեպտեմբերի 3-ին հրապարակված «Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ» հոդվածն է, որտեղ թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ Հարություն Քնարյանը ահռելի պարտքեր է կուտակել մի քանի ընկերությունների նկատմամբ։
Ըստ մեր աղբյուրի փոխանցման՝ պատճառներից մեկն է նաև թերթի կողմից Հովիկ Աբրահամյանի հետ կապված շորթման փորձի և մոտ մեկ մլն դոլարի խնդրի վերաբերյալ տեղեկատվության հերքումը։
Մեր տեղեկությունների համաձայն՝ Քնարյանը պահանջելու է տվյալ հրապարակման հերքում և դրամական փոխհատուցում՝ զրպարտության համար։
Հիշեցնենք, որ Հարություն Քնարյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեմ, որի շրջանակներում, ըստ մեր բացառիկ տեղեկությունների, նրա դեմ Քննչական կոմիտեում 5 կետից բաղկացած քրեական վարույթ է նախաձեռնվել։
Leave a Reply