Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերի մրցակիցները Օլիմպիադայի 3-րդ տուրում հայտնի են

Written by

in

Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են ելույթները Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երրորդ տուրում տղամարդկանց թիմը կմրցի Շվեդիայի, իսկ կանանց հավաքականը` Խորվաթիայի հավաքականի հետ:

Նախորդ երկու տուրերում Հայաստանի երկու հավաքականներն էլ հաղթանակ են տոնել:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

 Armenpress

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *