ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածել է Հորմուզի նեղուցով չարտոնված անցում կատարող լցանավին

Written by

in

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ հարված է հասցրել Տոգոյի դրոշի ներքո ընթացող լցանավին, որը փորձել է «անօրինական անցում» կատարել Հորմուզի նեղուցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը նշել են, որ գրոհից հետո նավում հրդեհ է բռնկվել։ Նավը կանգնեցվել է։ Ըստ կորպուսի՝ լցանավը փորձել է ջրային ուղով անցնել առանց իրանական կողմի թույլտվության՝ տրվելով ամերիկացի զինվորականների «հրահրմանն ու խաբեությանը»։

ԻՀՊԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ռազմածովային ուժերի զինվորականները լիովին վերահսկում են ռազմավարական տեսակետից կարևոր նեղուցը և «թույլ չեն տա որևէ ագրեսորի անցնել այդտեղով»։

«Հորմուզի նեղուցով անօրինական անցումը ոչնչի չի հանգեցնի, բացի խախտում թույլ տված նավի ոչնչացումից», – ընդգծվում է հայտարարության մեջ։

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *