Ռուսաստանում մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները

Written by

in

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները։ Տեղի ժամանակով առավոտյան 08:00-ին առաջին ընտրատեղամասերը բացվել են Կամչատկայի մարզում և Չուկոտկայի ինքնավար շրջանում։

ՌԴ որոշ շրջաններում դեռ օգոստոսի սկզբին արտահերթ ընտրություններ էին կայացել։ Խոսքը հիմնականում վերաբերում է դժվար հասանելի և հեռավոր վայրերին, ինչպես նաև՝ ռազմաճակատում գտնվող զինվորականներին։

TACC-ը գրում է, որ առաջին ժամերի ընթացքում Կամչատկայում քվեարկել է ավելի քան 11,5 հազար ընտրող։ Չուկոտկայում քվեարկել է 4054-ը, հիմնականում՝ երկրաբաններ, օդերևութաբաններ, նախրապաններ, զինվորականներ ու լեռնահանքագործական արդյունաբերության աշխատակիցներ։   

Պետդումայի հեռացող կազմն իր աշխատանքները սկսել էր 2021 թվականի աշնանը։ Այս ընտրություններին առաջին անգամ կմասնակցեն նաև Ուկրաինայի բռնազավթված տարածքների բնակիչները։

Պետդումայի կազմում ընտրվելու է 450 պատգամավոր։ Նրանց կեսը կընտրվի կուսակցական ցուցակներով, մյուս կեսը՝ միամանդատ շրջաններից։ Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն։ Միակ հակապատերազմական կուսակցությունը՝ «Յաբլոկո»-ն, նախընտրական պայքարից հեռացվել է օգոստոսի սկզբին ՌԴ Գերագույն դատարանի կողմից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *