«Երեկ էդ մարդու մոտ կոշիկի նկատմամբ ֆետիշ ես նկատեցի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցածին։
«Քանի անգամ կոշիկ հանելուց էր խոսում, որ արդեն քանիերրորդ անգամն ասաց, ասեցի՝ շատ ես ուզում, արի հանի կոշիկս, մինչև էդ ասեցի՝ ուզո՞ւմ ես փոխանցեմ կոշիկս»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը դիմելով Լևոն Քոչարյանին ասել էր․ «Վերջին կոշիկն էլ ձեռքներիցդ առնելու ենք․ հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում»։
Leave a Reply