Միացյալ Նահանգները մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով անանուն աղբյուրի։
Գործակալության փոխանցմամբ՝ առանձին հայտարարության մեջ, որտեղ Աբբասի անունը չի հիշատակվում, ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, որ մուտքի արտոնագրեր չի տրամադրի Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) անդամներին և Պաղեստինյան վարչակազմի պաշտոնյաներին՝ նրանց կողմից բարեփոխումներ չիրականացնելու և խաղաղության հեռանկարները խաթարող շարունակական գործունեության պատճառով։
Աղբյուրը հաստատել է, որ միջոցառումը վերաբերում է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։Վաշինգտոնը նաև մեղադրել է պաղեստինյան կազմակերպություններին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը միջազգայնացնելու քայլեր ձեռնարկելու մեջ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի միջոցով։Թրամփի վարչակազմը նման կերպ էր վարվել նաև նախորդ տարի՝ ստիպելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մշտական մասնակից Պաղեստինի առաջնորդին տեսակապով դիմել աշխարհի երկրների ղեկավարներին։
դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Leave a Reply