Սահմանազատման գործընթացը ցույց կտա. վարչապետ |

Written by

in

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանապահ զորքերի կարողությունները զարգացվում են, որպեսզի սահմանն ամբողջապես լինի Հայաստանի սահմանապահների հսկողության ներքո։

Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ վարչապետն ընդգծել է․

«Սահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ հանրաքվեի անհրաժեշտություն, թե՞ ոչ։ Այս պահին, սահմանազատման դետալների հետ կապված, չկա ոչ մի պայմանավորվածություն․ դրանց թիվը զրո է։ Սահմանազատում պետք է տեղի ունենա, որի արդյունքով պարզ կլինի՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Այսինքն, երկրները սահմանազատում անեն՝ ստորագրելով փաստաթուղթ, քանի որ կանոնակարգով նախատեսված է, որ սահմանազատումները ամփոփվում են պետական սահմանի մասին միջպետական պայմանագրով»։

Նրա խոսքով՝ պետք է հասնել այդ կետին, որպեսզի տեսնել՝ հանրաքվե անհրաժե՞շտ է, թե՞ ոչ․ «Եթե պարզվի, որ տարածքի փոփոխություն է տեղի ունենում, այդ ժամանակ հանրաքվե կլինի, այդ թվում՝ մեր իրավապահ գործընկերները կասեն՝ պե՞տք է, թե՞ ոչ»,- նշել է վարչապետը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *