Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են Թեհրանի համար

Written by

in

Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են Թեհրանի համարԻրանը Հայաստանին առաջարկում է ստեղծել TRIPP-ի վերաբերյալ կարծիքների փոխանակման մեխանիզմ, դա թույլ կտա վերացնել առկա մտահոգությունները, «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

«Իրանը Հայաստանին հայտնել է իր մտահոգությունը նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Թրամփի թշնամական քաղաքականությունը իրանցի ժողովրդի նկատմամբ։ Այդուհանդերձ, հարցը հնարավոր է լուծել՝ հաշվի առնելով Երևանի և Թեհրանի միջև առկա բարեկամության և բարիդրացիության մթնոլորտը։

Նախագծի մեխանիզմները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն, և այդ մեխանիզմները պակաս կարևոր չեն, քան TRIPP-ի իրականացման գործընթացը։ Նախագիծը որևէ կերպ չպետք է ոտնահարի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Թեհրանը վճռականորեն հանդես է եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ՝ հասկանալով, որ դա կթուլացնի Հայաստանի ինքնիշխանությունը։ Իրանն այժմ էլ հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են Թեհրանի համար»,-նշել է նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *