Խոշոր ավտովթար Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են 3 մարդատար և 2 բեռնատար մեքենաներ․ տեսանյութ վթարի պահից

Written by

in

Սեպտեմբերի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Lada» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Այս մասին հայտնել է Shamshyan.comն ու տեսանյութ հրապարակել վթարի պահից։

https://www.youtube.com/watch?v=7c6kAUYaomM

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *