ԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

Written by

in


Միջազգային



ԱՄՆ վարչակազմը հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտգործնախարար Աբբաս Արաղչիի մուտքի վիզաները՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպումներին մասնակցելու համար։ Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտին։

Միաժամանակ իրանական պատվիրակության տեղաշարժը ԱՄՆ-ում սահմանափակվելու է։ Ըստ հրապարակման՝ սահմանափակումներ են գործելու նաև պատվիրակության անդամների կողմից որոշ ապրանքների գնումների նկատմամբ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթը Նյու Յորքում մեկնարկում է սեպտեմբերի 22-ին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս ընդգրկված է ելույթ ունեցող ղեկավարների շարքում։


Հետևեք
 մեզ՝ այստեղ



Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *