Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
Փոխանակ Շոյգուին հարցնեն, թե Ռուսաստանը կոնկրետ ինչո՞վ եւ ինչպե՞ս է “ֆինանսավորում” Հայաստանին, տասնյակ “ինքնաշեն լրատվամիջոցներ” նրա խոսքը ներկայացնում են որպես “Հայաստանին զգուշացում”։
Հասկացանք, Մոսկվան Հայաստանի երեք միլիոն քաղաքացիներին գազի գնով ահաբեկելու խնդիր ունի, իրենք ինչու՞ են ինֆոմոջահեդություն անում։ Մի՞թե կարծում են, որ Ռուսաստանը “հետփաշինյանական” Հայաստանին молочные реки- кисельные берега է նվիրելու։ Նախ, ձրի պանիրը թակարդում է լինում։ Հետո էլ ոչ ոք չի մոռացել, չպիտի մոռանա, որ Մոսկվան նույն “մահակը” գործի էր դնում նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ։
Leave a Reply