Ռուս ընդդիմադիր գործիչը հայտարարել է Երեւանում կայանալիք ակցիայի մասին

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլյա Յաշինը հայտարարել է Երեւանում ակցիայի անցկացման մասին:

«Սեպտեմբերի 20-ին Ռուսաստանում քվեարկություն է: Այդ օրը ես կլինեմ Երեւանում եւ ժամը 12:00-ին կմոտենամ ընտրական տեղամասին՝ ՌԴ դեսպանատանը: Մենք միասին հակապատերազմական մեծ հերթ կկազմենք՝ ցույց տալու համար մեր անհամաձայնությունը պատերազմի եւ բռնապետությանը», – գրել է Յաշինը սոցցանցերում:

 

Նա նաեւ հայտնել է, որ հունիսի 20-ին ժամը 20:30-ին Երեւանի Կինոյի տան դահլիճում հանդիպում կունենա համախոհների հետ: 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *