Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է ևս մեկ ռուս գեներալ

Written by

in

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ռուսաստանի ԶՈւ 4-րդ առանձին գվարդիական մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Անտոն Գրունիսը զոհվել է Ուկրաինայի դեմ պատերազմում՝ Կոստանտինովկայի «գրավման» մասին Վլադիմիր Պուտինին զեկուցելուց կարճ ժամանակ անց։ Տեղեկությունը տարածել են ռուսական «Աննա Նյուզ»-ը, «Սուվորովսկոե Բրատստվո»-ն և «Աստրա»-ն՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Գրունիսի մահվան հստակ ամսաթիվը, վայրը և հանգամանքները դեռևս հայտնի չեն։ Օգոստոսի 28-ին նա Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովից ստացել էր Ռուսաստանի Դաշնության հերոսի «Ոսկե աստղ»՝ ռազմական ծառայության ընթացքում ցուցաբերած քաջության համար։

Գրունիսը մասնակցել է Կոստանտինովկայի և Բախմուտի ուղղություններով մարտերին։ Հուլիսին Ռուսաստանի Գլխավոր շտաբը և Գրունիսը Պուտինին հայտնել էին Կոստանտինովկայի ամբողջական օկուպացման մասին, ինչը Ուկրաինայի կողմը հերքել էր։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *