Հայաստանն ուզում է Եվրոպային, բայց ԵԱՏՄ-ի հետ է, ԵԱՏՄ-ն խանդում է, ասում է՝ ո՞ւր ես գնում. Կարապետյան

Written by

in

«Տնտեսական մասում մենք ֆիքսեցինք 2 կարևոր փաստ. Առաջինը, որ մեր երկրում գյուղատնտեսությունը շեշտակի անկում  ապրում, ցատկաձև անկում է ապրում, 11 տոկոս անկում՝ վեց ամսվա ընթացքում, բայց երկորրդ եռամսյակում՝ 15 տոկոսի է հասել։ Սա խայտառակ վիճակ է 1 մլն մարդու համար»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց «ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեղրած հայտարարություններին։

Նա նշեց՝ երկորրդ լուրը վերաբերում էր բանկերի կողմից տրամադրած վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, որը վատ ազդեցություն է ունենալու մեր ողովրդի համար։

«Մտահոգիչ էր, որ կառավարության ղեկավարը շատ չէր խորացել, թե ինչքան է անկում ու ինչ վիճակունենք՝ սա դեռ սահմանափակումներն ուժի մեջ չմտած, առաջին վեց ամսվա ընթացքում»,-ասաց Ն. Կարապետյանը։

Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը նկատեց՝ կառավարության հետ հարց ու պատասխանի երկորրդ բլոկը վերաբերում էր արտաքին գործերին, քաղաքականությանն ու արտաքին առևտրին։

«Դուք տեսե՞լ եք, ո՞նց եք ներկայացնում արտաքին գործերը։ Եկեք իրար հետ նայենք էլի, ոնց է արտաքին գործերը՝ ըստ Մաթեոսի չէ, ՔՊ-ի։ Ուրեմն, Հայաստանն ուզում է  Եվրոպային, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ է։ ԵԱՏՄ-ն խանդում է, ասում է՝ ո՞ւր ես գնում։ Մենք ԵԱՏՄ-ին ասում ենք՝ Мы просто друзья, ոչինչ մեր մեջ խորքային դեռ չկա։ Բայց ԵԱՏՄ-ն ասում է՝ հիմա որոշի, ի՞մ հետ ես, թե՞ Եվրոպական Միության։Այդ պահին մենք ստրատեգիական որոշում ենք կայացնում՝ գնանք Չինաստանի կողմից կազմակաերպված «ՇՕՍ», շոկոլոադ ու ծաղիկ ուղարկենք այնտեղ։ Ընենց խառն է, չինացիք մեզ դեռ չեն հասկացել, մեզ լավ չեն ճանաչում, դրա համար են հյուրընկալել, ընենց ենք անում, որ բոլորը միանան ու վերջում մեզ չէ ասեն»,-ասաց Կարապետյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց՝ ՔՊ-ն ազնիվ է, երբ արտաքին գործերի նախարարության անունը փոխեց՝ դարձնելով Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։

«Գիտե՞ք՝ ինչո՞ւ, որովհետև արտաքին գործերի նախարարությունը վերջին տարիներին մի բան է արել՝ միջազգային առևտուր է արել։ Բայց առևտրի ապրանքը հայկական հողերն են եղել՝ միջազգային առևտրի նախարարության հաջողությունների մեջ մենք կարող ենք գրանցել Տավուշի, Վարդենիսի, Տեղ գյուղի, այսօր արդեն Տիգրանաշենի հողերը։ Նախարարությունն ակտիվ առևտրի մեջ է»,-ընդգծեց նա։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts