Մի քիչ դժվար եմ պատկերացնում 6 ամսվա բյուջեն քննարկել կես ժամում. Լիանա Մանուկյան |

Written by

in

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Լիանա Մանուկյանն ԱԺ ամբիոնից մանրամասնեց, թե ինչը դուր չի եկել ՔՊ-ական պատգամավորներին Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ նրանք հորդորում են Ռուբեն Մխիթարյանին չլինել Մանուկյանի նման հանձնաժողովի նախագահ։ Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան»-ը Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը առաջադրել է Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

«Այդ նիստը սովորականից մի քիչ ավելի երկար տևեց, 3 ժամից մի քիչ ավելի, որովհետև մի քիչ դժվար եմ պատկերացնում 6 ամսվա բյուջեն քննարկել կես ժամում։ Դա շատ վրդովվեցրեց  իշխանական պատգամավորներին, նրանք անընդհատ բողոքում էին, որ ստիպված են լսել այդ հարցերը, այդքան աշխատել»,-ասաց Լ. Մանուկյանը։

Նա նշեց, որ իրենք աշխատանքային այլ մշակույթի են սովոր, ՔՊ-ականներին հորդորեց համակերպվել դրա հետ։

«ՔՊ-ն ուզում էր, որ դուք լսեիք՝ մենք ունենք տնտեսական աճ, նախատեսածից ավելի շատ փող ենք հավաքել, նախատեածից ավելի քիչ փող ենք ծախսել, այսպիսի հրաշալի կառավարություն ենք մենք։ Իսկ «Ուժեղ Հայաստան»-ի բարձրացրած արդյունքում դուք լսեցիք, որ առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանի առևտրյանին հաշվեկշիռը 20 տոկոսով վատթարացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց Մանուկյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *