Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ

Written by

in

Նոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջՆոր Սահմանադրության նախագիծը նախատեսվում է հրապարակել մինչև տարեվերջ՝ գործընկերների հետ քննարկումներն ամփոփելուց հետո։

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նաև ընդգծել է, որ օրերս համացանցում տարածված տեքստը որևէ փուլում Արդարադատության նախարարության մշակած աշխատանքային կամ սևագիր տարբերակ չի եղել։

«Նախ ուզում եմ ասել, որ այն տեքստը, որը հրապարակվել էր, որևէ աղերս չունի Արդարադատության նախարարության կողմից մշակված տեքստի հետ և երբևէ չի հանդիսացել որևէ աշխատանքային կամ սևագիր տարբերակ, որովհետև մեր հերքումը կրկին փորձ արվեց մանիպուլացնել՝ ասելով, որ գուցե որևէ ժամանակահատվածում դա հանդիսացել է աշխատանքային տարբերակ։ Ո՛չ, երբևէ նմանաբովանդակ տեքստ Սահմանադրության նախագծի քննարկման առարկա չի դարձվել»,- ասել է Գալյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *