Պրիմիտիվ եք խաղում, պարոնայք ընկերներ․ Վահրամ Աթանեսյան |

Written by

in

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1974-78թ․թ․ քարտեզները չէին կարող, չէ՞ ֆիքսել, որ 1990թ․ Հայաստանը “տիրապետել է” Տիգրանաշենին կամ Սոֆուլու-Բարխուդարլուին։ Բա էլ ի՞նչ իմաստ ունի պահանջել, որ Հայաստան- Ադրբեջան սահմանազատումը տեղի ունենա այդ քարեզներով։ Մանավանդ որ Ալմաթիի Հռչակագրով այլ սահմաններ, քան ԽՍՀՄ ԳՇ քարտեզներով հաստատված էին, չէին կարող փոխադարձաբար որպես միջպետական ճանաչվել։ Նպատակը, երեւի, սահմանազատմանը Ռուսաստանին ներգրավելն է, որպեսզի հետո Հայաստանի ժողովրդին ներշնչվի, որ եթե խորհրդային քարտեզները եւ Մոսկվայի աջակցությունը չլիներ, Ադրբեջանը Սյունիքը եւ Սեւանը “խաղաղ ճանապարհով գրավելու էր”։ Չէ, պրիմիտիվ եք խաղում, պարոնայք ընկերներ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *