ԱՄՆ-Իրան հակամարտությունը շուտով կմտնի նոր փուլ. Վենս

Written by

in

«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, բայց կարծում եմ՝ նախագահը ճիշտ է, երբ ասում է, որ մի քանի ամիս անց այս ամենը կմտնի բոլորովին այլ փուլ»,- նշել է նա՝ New York Post-ին տված հարցազրույցում։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով՝ առաջին փուլը՝ Իրանի միջուկային ծրագրի և զինված ուժերի ոչնչացումը, արդեն ավարտվել է, իսկ երկրորդ փուլը կլինի՝ թույլ չտալ Իրանին վերականգնել իր նախկին կարողությունները։

Նշենք, որ անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կավարտվի նոյեմբերին կայանալիք ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Միևնույն ժամանակ նա չէր բացառել, որ հնարավոր է համաձայնության հասնել նաև ընտրություններից առաջ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *