«Բոլոր ֆեոդալները, բդեշխները, կալվածատերերն այսուհետ ձերոնք են, որովհետև որտեղ նայում ենք… Օրերս մամուլը գրել էր, որ համայնքներից մեկում ձեր թեկնածուն ունի 51 անշարժ գույք»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը՝ դիմելով ՔԱՊ-ականներին։
Նա նշեց, որ ՔՊ-ականները մի բանաձև ունեն. «Եթե մարդը այլևս կոմպրոմիսի է գնում ձեզ հետ, ընտրական պրոցեսների է մասնակցում, «նախկին թալնաչիից» դառնում է գործարար։ Եթե ընտրություններին լավ ձայն բերի, դառնալու է հերոս հարկատու»։
Յոլյանի խոսքով, անհասկանալի է, թե ինչպես են պաշտոնյաները բանակցում, որ տուժում է ՀՀ քաղաքացին, երկրի վիճակը գնալով վատանում է. «Բանակցողն էլ եք դուք, փակ դռնրի հետևում խոսողն էլ եք դուք։ Գնացեք ու այնպես կազմակերպեք, որ մեր երկիրը ծաղկի, զարգանա։ Մենք միայն ուրախ կլինենք»։
Leave a Reply