Yerevan Today-ը և Alpha News-ը գրել են, թե Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Ադրբեջանը վերահսկելու է TRIPP-ի մուտքն ու ելքը»։
Երկու լրատվամիջոցներն էլ Բայրամովի խոսքին ավելացրել են «վերահսկողություն» հասկացությունը, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյայի՝ APA գործակալության փոխանցած հայտարարության մեջ նման պնդում չկա։
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։
Այս ձևակերպմամբ Բայրամովը նկարագրել է ճանապարհի ուղղությունը․ այն Ադրբեջանի հիմնական տարածքից մտնելու է Հայաստան, ապա դուրս է գալու դեպի Նախիջևան։
Լրատվամիջոցները, սակայն, ուղղության մասին խոսքը ներկայացրել են որպես Ադրբեջանի կողմից վերահսկողության հայտարարություն։
Leave a Reply