Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Written by

in

Սահմանամերձ Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան խոշորացված համայնքներին բարերար Միքայել Վարդանյանը  նվիրել է  10 հատ տրակտոր՝ իր հարակից գործիքներով և 5 հատ բեռնատար մեքենա:

Նվիրաբերված ամբողջ տեխնիկան կծառայի 4 խոշորացված համայնքների բոլոր 60 գյուղերի ֆերմերային տնտեսություններին:

Նոր տեխնիկայի շնորհիվ գյուղացիները ժամանակին կկատարեն հողագործական աշխատանքները, մշակվող ցանքատարածությունները կմեծացնեն և կզարգացնեն մարզում գյուղատնտեսությունը:

Ծրագրի իրագործման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 128 մլն դրամ:

 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *