ՀՀ ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 4-12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում անցկացված ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում:
Փորձնական և տեսական փուլերով անցկացված ստուգատեսին մասնակցել են աշխարհի 91 երկրի 400-ից ավելի դպրոցականներ։
Հայաստանի թիմի բոլոր 5 մասնակիցներն էլ վերադառնում են մեդալներով.
-
Արծաթե մեդալներ են նվաճել Գոռ Հովսեփյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան) և Գառնիկ Գավալջյանը (ՀԱՊՀ ավագ դպրոց, 12-րդ դասարան)։
-
Բրոնզե մեդալների են արժանացել Էդգար Բաղմանյանը (ֆիզմաթ դպրոց, 11-րդ դասարան), Էմիլ Հարությունյանը (ՀԱՊՀ ավագ դպրոց, 12-րդ դասարան) և Սամվել Հարությունյանը («Քվանտ» վարժարան, 12-րդ դասարան)։
Leave a Reply