Այս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել Ժեզուս

Written by

in



Սպորտ


Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Գաբրիել Ժեզուսը կարծում է, որ 2026 թվականի «Ոսկե գնդակը» պետք է ստանա իր թիմակից Լամին Յամալը։


29-ամյա բրազիլացի հարձակվողը «Բլաուգրանայի» շարքերն է համալրել սեպտեմբերի 1-ին՝ տեղափոխվելով Լոնդոնի «Արսենալից»։

«Այս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Լամինին։ Ինձ բախտ է վիճակվել մարզվելու մեծագույն ֆուտբոլիստների հետ, և Լամինը նրանցից մեկն է։ Այն ամենը, ինչ նա անում է խաղադաշտում, պարզ ու հեշտ է թվում»,- Ժեզուսի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Ժեզուսը խփեց իր նորամուտի գոլը «Բարսելոնայի» կազմում՝ աչքի ընկնելով Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի՝ «Ֆեյենորդի» դեմ խաղում (5:1): Այդ նույն հանդիպման ժամանակ 19-ամյա Յամալն իր ակտիվում գրանցեց մեկ դիպուկ հարված և երկու գոլային փոխանցում:

«Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։ Ֆուտբոլի գլխավոր անհատական մրցանակի գործող դափնեկիրը ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն է:


Հետևեք
 մեզ՝ այստեղ






Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *