Ռուսաստանը մտադիր է կատարել Հայաստանի հետ կնքված երկկողմ պայմանագրերը՝ կապված ռուսական զորախմբի (այդ թվում՝ Գյումրիում տեղակայված ռազմակայանի) ներկայության հետ, և նմանատիպ մոտեցում է ակնկալում Երևանից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։«Հայաստանում ռուսական զորախմբի ներկայությունը կարգավորվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով, և մենք մտադիր ենք պահպանել դրանք։ Մենք նաև ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը նմանատիպ մոտեցում կցուցաբերի»,- Եկատերինբուրգում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։
Leave a Reply