Եվրախորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրային արտոնությունների նախագիծը

Written by

in

Եվրոպական խորհրդարանը 583 կողմ, 49 դեմ և 39 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայաստանի արտադրանքի նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցների նախագիծը։

Նախաձեռնությամբ նախատեսվում է երկու տարով ժամանակավորապես կասեցնել հայկական մի շարք ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի կիրառումը և ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։

«Հավատարիմ իր սկզբունքներին և հաստատակամ իր դիրքորոշմանը՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, աջակցել է Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ «Արտադրված է Հայաստանում» ապրանքների համար առևտրային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ»,- այս մասին գրել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

Նախագիծը նախապես հավանության էր արժանացել նաև ԵՄ անդամ երկրների դեսպանների մակարդակով և Եվրոպական խորհրդարանի միջազգային առևտրի հանձնաժողովում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *