Թող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան

Written by

in



Քաղաքականություն





«Մենք հետևում էինք ՔՊ-ի և Ղազարյան Էդգարի միջև բանավեճին․ ամբողջ խմբակցությունով փորձում էին պարոն Ղազարյանին ինչ-որ ձև հավասարակշռել. դե թող փորձեն»,- «Yerevan Tribune»-ի եթերում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե՝ «կարծես ուզում էին սեպ խրել ձեր և Էդգար Ղազարյանի միջև՝ ասելով, որ խմբակցության ղեկավարի հավակնություններ ունի», Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Մենք կոլեգիալ որոշում կայացնող ենք, կարծում եմ, որ յուրաքանչյուրն իրավունք ունի, և եթե լավ առաջարկ է անում՝ իր առաջարկը որոշիչ է լինելու»։

 




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *