Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արել

Written by

in



Միջազգային





Ֆրանսիայի նախագահը Բրյուսել է ուղարկել Սահմանադրական խորհրդի կողմից օգոստոսի կեսերին մերժված օրինագծի վերանայված տարբերակը։ Մակրոնը մտադիր է ապահովել, որ առաջարկը համապատասխանի եվրոպական օրենսդրությանը։

Ֆրանսիան Եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել նոր օրինագիծ, որը կարգելի սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար։

Ֆրանսիայի նախագահը այս մասին գրել է X ցանցում՝ նշելով, որ սա «նոր տարբերակ է … Սահմանադրական խորհրդի որոշումից մեկ ամիս անց»։

Եվրանյուզի հաղորդմամբ, օգոստոսի կեսերին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը մերժել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը՝ այն համարելով դեռահասների խոսքի ազատության «անհամաչափ խախտում»։

«Մենք սա մինչև վերջ կհասցնենք», – վստահեցրել է Էմանուել Մակրոնը X-ում հրապարակված գրառման մեջ։

Մակրոնի խոսքով, նոր փաստաթուղթը հաշվի է առնում Սահմանադրական խորհրդի մեկնաբանությունները և համապատասխանում է եվրոպական օրենսդրությանը։

AFP-ի կողմից մեջբերված կառավարական աղբյուրի համաձայն, փաստաթղթում թվարկված են մոտավորապես տասը «գործառույթներ», որոնք վնասակար են և/կամ «կախվածություն են առաջացնում» ամենափոքր օգտատերերի համար: Օրինակ՝ տեսանյութերի ավտոմատ վերարտադրում, անծանոթ հաշիվների հետ կապվելու հնարավորություն և այլն։ 


Հետևեք
 մեզ՝ այստեղ




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *