Մագդալենա Գրոնոն այցելել է Մատենադարան՝ փորձելով «քավել մեղքերը»

Written by

in

Մեդիամաքսը նշում է, որ օրեր առաջ Մագդալենա Գրոնոն օտարերկրյա դիվանագետների պատվիրակության կազմում այցելել էր հայաթափված Արցախ եւ, մասնավորապես, Գանձասար վանական համալիր: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Գանձասարը ներկայացրել էր որպես «ալբանական» վանք:

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ այսօրվա հաղորդագրության մեջ ասված է.

«Մատենադարանում» հյուրը ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին եւ դրանց պատմությանը, ինչպես նաեւ հին ձեռագրերի պահպանման, մշակման եւ թանգարանային ցուցադրության նպատակով կրկնօրինակների պատրաստման ավանդույթներին: Ընդգծվել է հայկական եւ համաշխարհային մշակութային ժառանգության, այդ թվում՝ հին ձեռագրերի պահպանման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող օրինակելի եւ միջազգայնորեն ճանաչված ներդրումը:

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Հաջորդիվ Վահան Կոստանյանը զրույց է ունեցել Մագդալենա Գրոնոյի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները, անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում կատարված գործողություններին եւ դրանց արդյունավետությանը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման համատեքստում»:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *