ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը կմասնակցի չորեքշաբթի օրը կայանալիք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին. Radar Armenia-ն տեղեկացավ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանից։
«Անպայման մասնակցելու ենք հարցուպատասխանին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր՝ «Հայաստան» խմբակցությանը, ապա Աննա Գրիգորյանը հայտնեց, որ այս հարցով դեռ որոշում չունեն. «Կարծում եմ՝ կմասնակցենք։ Դեռ չենք քննարկել, ավելի ուշ կհայտնենք մեր մասնակցության մասին»,- ասել է Գրիգորյանը։
Leave a Reply