Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար․ Tasnim |

Written by

in

Իրանը ԱՄՆ-ին 7 պայման է ներկայացրել Հորմուզի նեղուցը բացելու համար, հայտնում է Tasnim-ը։

Թեհրանը միջնորդների միջոցով Վաշինգտոնին է փոխանցել երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հաստատված 7 պայմանների ցանկը։ Ըստ աղբյուրի՝ նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այդ պայմանները չեն կատարվել։

Պարբերականի տվյալներով՝ Օմանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը ինքնաբերաբար չի նշանակում նեղուցի բացում։ Այն կբացվի որպես ջրային ճանապարհի նկատմամբ Իրանի ինքնիշխանության հաստատման միջոց։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նեղուցից արևելք նավագնացության համար արգելված գոտի էր սահմանել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts