Աստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել են

Written by

in

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Աստանայի բնակելի համալիրներից մեկում ողբերգություն է տեղի ունեցել։ 27-ամյա կինը մահացել է՝ ընկնելով 15-րդ հարկից։ Նա ընկել է մանկասայլակի վրա, որի մեջ երկու տարեկան երեխա է եղել։ Եվ՛ կինը, և՛ երեխան մահացել են ստացած վնասվածքներից։

«Հարուցվել է քրեական գործ։ Այժմ հետաքննություն է ընթանում միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար», – հայտնել է Աստանայի ոստիկանական վարչությունը։

Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *