Իսկ դու երբևէ թքած ունենալու նուրբ արվեստին հետևե՞լ ես – ԱՄԲԻՈՆ NEWS

Written by

in

Բայց իրապես։

 

Ոչ թե ուղղակի ասելով՝ «ինձ համար մեկ է՝ ով ինչ կասի, ինչ կմտածի իմ մասին», ու հաջորդ վայրկյանին դեղ խմելով, որ նևրոզդ չխորանա։

 

Իրական թքած ունենալը հատուկ բնավորություն է։

 

Ու էդ բնավորությունը հիմնականում այն մարդկանց մոտ է, ովքեր իրենք իրենց հարգում, սիրում ու գնահատում են։

 

Նրանք գիտեն՝ եթե իրենց մասին բամբասում են, ուրեմն իրենց մասին խոսելու բան կա։

 

Նախանձում են էն մարդուն, ում չեն կարողանում հասնել։

 

Քննարկում ու միֆեր են հորինում այն մարդու կյանքի մասին, ում կյանքը իրենց համար հետաքրքիր է, ու ում ինչ-որ տեղ ուզում են նմանվել։

 

Բայց ամենակարևորը՝ թքած ունենալը չի նշանակում, որ քեզ ոչինչ չի հետաքրքրում։

 

Թքած ունենալը նշանակում է՝ դու չես թողնում, որ ուրիշների կարծիքը ղեկավարի քո կյանքը։

 

Կարող ես լսել, կարող ես իմանալ՝ ով ինչ է ասել, բայց պարտադիր չի ամեն ասածի համար նյարդայնանալ, արդարանալ կամ քեզ ինչ-որ բան ապացուցել։

 

Որովհետև երբ դու գիտես՝ ով ես, ինչ արժեք ունես ու ինչի համար ես ապրում, ուրիշների հորինած պատմությունները դառնում են ուղղակի…

 

Ընդհամենը ուրիշների հորինած պատմությունները։

 

Ու վերջ։

 

Մնացածը թող իրենք իրենց համար քննարկեն։

 

Իսկ դու ուղղակի վերջում կարող ես ծափահարել ու ասել․

 

«Վերջ, ավարտվեց ներկայացումը։ Բեմը ձեր կարիքն ուներ»

 

Հեղ Հռիփսիմե Մարտիրոսյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *