Հայց եմ ներկայացրել դատարան՝ վիճարկելու ԵՊՀ ռեկտորի ապօրինի հրամանը․ Խաչիկ Գալստյան

Written by

in





«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանը, ով այժմ գտնվում է տնային կալանքում, փաստաբանների միջոցով նամակ է փոխանցել MediaHub-ին, որում նշված է, որ ԵՊՀ ղեկավարության կամայական որոշմամբ ինքն ազատվել է աշխատանքից։

«Սիրելի՛ հայրենակիցներ, 33 տարի շարունակ ամեն սեպտեմբեր մայր բուհը՝ ԵՊՀ-ն, իր դռներն է բացել իմ առջև։ Հենց այստեղ եմ ես ստացել բարձրագույն կրթություն, ձևավորվել որպես մարդ, մասնագետ, մտավորական։ Այս տարի ԵՊՀ ղեկավարության կամայական որոշմամբ ազատվել եմ աշխատանքից։

Սա իմ նկատմամբ քաղաքական հետապնդումների հերթական դրսևորումն է։ Շինծու քրեական գործից զատ, որի շրջանակներում արդեն 9 ամիս է՝ անազատության մեջ եմ, օրվա իշխանությունների սպասարկուներն ինձ հեռացրել են նաև շատ սիրելի ուսանողներիս հետ ակադեմիական շփումներից։ Սակայն ես չեմ հանձնվում, չեմ վհատվում, չեմ հուսահատվում։ Շարունակում եմ պայքարս հանուն ճշմարտության ու արդարության հաղթանակի։ Օրերս հայց եմ ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, որտեղ վիճարկում եմ ինձ աշխատանքից ազատելու ԵՊՀ ռեկտորի ապօրինի հրամանը։ Դատարանում շահերս կներկայացնի իմ լավ բարեկամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։

 

 

Տեղյակ եմ նաև, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ գործընկերներ նույնպես արդեն դիմել են կամ պատրաստվում են իրավական կարգով բողոքարկել իրենց հանդեպ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով կայացրած որոշումները։ Մենք անպայման վերադառնալու ենք ԵՊՀ։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թեև բանտված ենք ու արտաքին աշխարհից կտրված, սակայն հաստատակամ ենք դեպի վերջնական հաղթանակ մեր անկասելի սլացքի մեջ։

 

 

Ձեր՝ Հայրենիքի, հավատքի ու խղճի կալանավոր, պրոֆեսոր Խաչիկ ջան»,- նշված է Խաչիկ Գալստյանի նամակում։




դիտվել է 139 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով



Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը


Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը


Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *