Արթուր Եպիսկոպոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2001 թվականի սեպտեմբերի 11-ին, ուղիղ 25 տարի առաջ, սպանվեց` ՀՀ նախկին Վարչապետ, Անդրանիկ Մարգարյանի վերահսկողական ծառայության պետ ` Գագիկ Պողոսյանը ( Իմակի Գագոն ), որը մինչև օրս բացահայտված չէ…:
Իմ վերաբերյալ թիվ 13208501 քրեական գործի շրջանակներում, որը վերաբերվում է իբրև թե Հոկտեմբերի 27-ի գործով ամենակարևորագույն վկայի սպանությանը, նախաքննական մարմինը այս սպանությունը նու’յնպես ցանկանում էր բարդել մեզ վրա, դրա համար չխնայելով ո’չ մի ջանք, ո’չ մի ռեսուրս…:
Մենք այդ սպանության հետ որևէ առնչություն չենք ունեցել։
Մեզանից չստանալով ոչ մի զպաչտչական, ստահոդ, ուղղորդված մեղադրական կամ ինքնախոստովանական ցուցմունքներ, այդ սպանությունը այդպես էլ թողեցին չբացահայտված, իսկ իրական մեղավորներին անպատիժ։ Իսկ թե ինչպիսի փորձությունների և խոշտանգումների միջով անցանք այդ ընթացքում նաև` ՀՀ ԱԱԾ քննչական մեկուսարանում, և թե ինչպես էին ցանկանում այդ սպանությունը բարդել մեզ վրա, հնարավորության դեպքում կխոսեմ իմ այսօրվա ուղիղ եթերում, հերթական անգամ հնչեցնելով այդ քրեական գործը կոծկողների և դրա հովանավորների անունները։
Իմ այս պայքարը ես շարունակում եմ արդեն 25 ( քսանհինգը ) տարի, ինչը մշտապես լուսաբանվել է տարբեր ԶԼՄ-ով։ Որևէ մեկը ճանաչու՞մ է մի երկրորդ անձի, ով ոչ միայն իր երկարամյա ազատազրկման տարիների ամբողջ ընթացքում, այլ դրանից հետո էլ, արդեն քսանհինգը տարի ՇԱՐՈՒՆԱԿԱԲԱՐ, հրապարակայնորեն, անդադար կերպով մինչև օրս պայքարում է նման անմարդկային կերպով ոտնահարված իր իրավունքների և ազատությունների, իր արդարության ապացուցման համար…:
Ես չեմ վախենում որևէ մեկից, որևէ վտանգից կամ սպառնալիքից։ Քանի դեռ իմ ռունգերում շունչ կա, իմ այս պայքարն անկասելի է…:
Ճիշտ է, չափազանց դժվար է, քանի որ այս ամենը տանում եմ միայնակ` իմ ուսերով, բայց դե ինչ արած. սա ի’մ խաչն է…!!!
Leave a Reply