ԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում

Written by

in



Տնտեսություն





Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարիների ընթացքում ձևավորվել է ոչ միայն որպես Հայաստանի խոշոր արդյունաբերական ընկերություններից մեկը, այլև որպես կայուն աշխատանքի և մասնագիտական զարգացման կարևոր հարթակ։ Այսօր ԶՊՄԿ-ում աշխատում է ավելի քան 4600 մարդ, որոնց ավելի քան 80 տոկոսը տեղական համայնքներից են։

Ընկերությունը կարևորում է աշխատակիցների բարեկեցությունն ու մասնագիտական աճը՝ առաջարկելով բժշկական ապահովագրություն, տրանսպորտ, տաք սնունդ, կրթական և զարգացման հնարավորություններ, ինչպես նաև աշխատակիցների ընտանիքներին ուղղված սոցիալական ծրագրեր։

ԶՊՄԿ-ի գործունեության կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական պատասխանատվությունը։ Ընկերությունը շրջակա միջավայրի պահպանությունը դիտարկում է որպես իր ռազմավարության անբաժանելի մաս՝ կայուն զարգացումը դարձնելով գործունեության հիմնական սկզբունքներից մեկը։

Իսկ կառավարման արդյունավետության հիմքում, ընկերության ներկայացմամբ, հստակ կանոնները, վերահսկողությունը, թափանցիկ հաղորդակցությունն ու շարունակական բարելավումն են։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս համադրել արտադրական արդյունավետությունը, աշխատակիցների անվտանգությունը, համայնքների զարգացումն ու բնապահպանական պատասխանատվությունը։

Past.am-ի դիտարկմամբ՝ ԶՊՄԿ-ի օրինակն այն մասին է, որ ժամանակակից խոշոր ընկերության հաջողությունը միայն արտադրական ցուցանիշներով չի չափվում․ կարևոր են նաև մարդիկ, համայնքները, շրջակա միջավայրը և երկարաժամկետ զարգացման տեսլականը։




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *