ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով

Written by

in



Միջազգային





ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար, և ՌԴ-ն շնորհակալ է նման պատրաստակամության համար։ Այս մասին «Առաջին ալիքին» տված մեկնաբանությունում հայտնել է ռուսաստանցի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հնարավոր շարունակմանը, ապա էմիրաթական կողմը բազմիցս խոսել է նման հանդիպումներ ընդունելու իր պատրաստակամության մասին, մենք շնորհակալ ենք նման պատրաստակամության համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Երբ անմիջականորեն մոտենանք դրան, այն ժամանակ ավելի առարկայական կխոսենք»,- հավելել է Պեսկովը։




Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts